Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.10.2014

Հարգելի Anushik, հարկավոր է դիմել գինեկոլոգի, անցնել հետազոտություններ հորմոնների վերաբերյալ: Գուցե Ձեզ մոտ ձվազատման հետ կապված խնդիրներ կան: 

Lilia.

10.10.2014

barev dzez bjishk jan, indz mi harc e hetaqrqrum Augmentin 625mg-y andipiotik@ ognum e, ete borboqum ka kanaci organnerum?

ANI

02.10.2014

BAREV DZEDZ NERECEQ CHEIQ ASI MIAYN KUSUTYUNIC ZRKVELUC ARGAND@ KAROX E MECANAL.??NAXAPES SHNORHAKALUTYUN

Aram

27.09.2014

Hargeli bjishk nor em amusnacel.uzumem imanal or@ qani angam karelie haraberutyun unenal.shati depqum inchvor problem karajana??naxapes shnorhakalutyun....

Lena

26.09.2014

Barev dzez,hargeli bjishk patasxaneq im harcin evs,es 21 tarekan em,nor em amusnacel,inc mot arajin gisher@ shat barehahox e ancel,karelie asel aranc cavi,u hajod or@ sksvec dashtanayin cikls,im u amusnus erkrord serakan akt@ exav mot 10 or heto,u inc mot cav kar u aryun,inchpes arajin angami depqum,chishtn asac anhangist em,da inchice???asem vor amusins shaaat nrbankate u zgush,xndrum em patasxaneq

Gayane

24.09.2014

barev dzez hargeli bjishk, es xndrum em patasxanel im harcin, hnaravor e kusutyunic zrkvel aranc arnandami nerhrman, ete miayn matn e mtcrel heshtoc, ev voch mi cav ev voch el aryun chi exel???

Lilit

17.09.2014

Barev Bjishk jan xndrum em patasxaneq hetevyal harcis,amusnacac em arten 3 tari e,amusins 4 amise im mot cher ev es 4 amis chem unecel serakan haranerutyun,erb ekav irar het haraberutyun unecanq,aravotyan heshtocums cavumer,mizelu jamanakel sur cakocner unem,nayev mi poqr aryun em nkatel,kaseq da inchi hete kapvac inch e exel?

Karinka

16.09.2014

barev dzez. shat tarorinak harcov em dzez dimum u shaaaat em xndrum ogneq indz. yes serakan haraberutyunner chem unecel yerbeq, bayc bavararvum em yerb votqers sexmum em irar, bayc gitem vor hetagayum xndirner karox e arajacnel orgazmi het kapvac,, @nker unem, um shat em sirum, u mexavor em zgum nra araj, xndrum em aseq inch karox em anel ayd sovoruytic azatvelu hamar, yev yete azatvem, karox em xusapel hetaga xndirneric, aranc bjshki aycelelu. Shnorhakal klinem yete ogneq.

Lia

15.09.2014

Kusataxant yerb patrvum e, aryuny arat e??? Aysinqn orer shatunak galis e, te miayn ayd ory yev verj???

Anushik

13.09.2014

Barev dzez bjishk. Yes 1 tarie inch amusnacac em bayc chem hxianum. Unem normal dashtanayincikl inchic klini. Karox eq ognel?

Sveta

10.09.2014

Xndrum em patasxaneq harcis bjishk...

Մեդ-Պրակտիկ

07.09.2014

Հարգելի Armine. անհանգստանալու առիթ չկա: Բնության մեջ սիմետրիկ ոչինչ չկա այդ թվում նաև մարդկանց օրգանիզմում: Նորմայում կարող է նման անհամաչափություն լինել: Իսկ եթե խիստ անհանգստացած եք դիմեք մանկական ուրոլոգի:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

07.09.2014

Հարգելի Lyov, երևույթը կոչվում է վաղաժամ սերմնաժայքում և բուժվում է բժիշկ-սեքսոպաթոլոգի մանրակրկիտ սեքսոլոգիական հետազոտությունից հետո, քանի որ վաղաժամ սերմնաժայքման պատճառները բազմազան են` անձի սեքսուալ խառնվածք, սեռական ակտի կատարման սխալներ, սեռավարակներ, սեռական օրգանների բորբոքում և այլն: Սեքսոլոգիական հետազոտություն կատարելուց և պատճառները պարզելուց հետո հնարավոր է նշանակել համապասխան բուժում և լուծել Ձեր խնդիրը: Ձեզ կարող է օգտակար լինել նաև հետևյալ տեսանյութը՝ http://www.youtube.com/watch?v=yfbMb9J_aYA&feature=related
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Sveta

31.08.2014

Barev dzez bjishk jan hnaravora ureaplazma virusi depqum erexa chunenal?Bayc da ancnum e misyn aryan mijocov che voch te mezi analizi?

Armine

29.08.2014

Barev dzez hargeli bjishk,xndrum em patasxaneq hetevyal harcis,txas hima 1 tarekan 5 amsekan e,es nkatelem vor txais amordzineric mek@ meca myus@ poqr,parker@ nuynpes tarber en mek@ aveli shat e kaxvac isk myus@ normal e aveli,inch anenq? ardyoq da vdangavor chi?

Lyov

28.08.2014

Bjishk Jan es shat shut em hangstanum isk zug@nkerhus da dur chi Galis. Karoxem inchvor ban anel?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

28.08.2014

Հարգելի AMAR, երևույթը կոչվում է վաղաժամ սերմնաժայքում և բուժվում է բժիշկ-սեքսոպաթոլոգի մանրակրկիտ սեքսոլոգիական հետազոտությունից հետո, քանի որ վաղաժամ սերմնաժայքման պատճառները բազմազան են` անձի սեքսուալ խառնվածք, սեռական ակտի կատարման սխալներ, սեռավարակներ, սեռական օրգանների բորբոքում և այլն: Սեքսոլոգիական հետազոտություն կատարելուց և պատճառները պարզելուց հետո հնարավոր է նշանակել համապասխան բուժում և լուծել Ձեր խնդիրը: Ձեզ կարող է օգտակար լինել նաև հետևյալ տեսանյութը՝ http://www.youtube.com/watch?v=yfbMb9J_aYA&feature=related
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեդ-Պրակտիկ

27.08.2014

Հարգելի Vika, չի բացառվում, որ բարձրությունից ընկնելուց դեֆլորացիայի ակտ տեղի ունենա: Այցելեք գինեկոլոգի և հետազոտվեք:

Մեդ-Պրակտիկ

27.08.2014

Հարգելի Աննա, ջրի հաստ շիթով վնասել կուսաթաղանթը՝ չի բացառվում, կապված անատոմիական կառուցվածքի հետ, սկայան հավանականությունը քիչ է:  Այցելեք գինեկոլոգի և Ձեր հանգստության համար հետազոտվեք: 

Մեդ-Պրակտիկ

26.08.2014

Հարգելի Ani, Ձեզ համար հղիանալու հավանական օրերն են (եթե Ձեր ցիկլը 28-օրյա է) օգոստոսի 24-30-ը, իսկ 16-ին հղիանալն անհավանական է: Թեստի ճիշտ պատասխանը հավանական է դաշտանի ուշացման 1-ին օրերին:

Anastasia

25.08.2014

shaaaaaaaaaaat mersi

Մեդ-Պրակտիկ

24.08.2014

Հարգելի antarber, ոտքերի ամուր սեղմումով ինքնաբավարարման դեպքում կուսաթաղանթի վնասումն անհավանական է: Իսկ արտադրությունը, որ դուք նկարագրում եք,  հեշտոցի և հեշտոցամուտքի շրջանում տեղակայված գեղձերի արտադրուքն է, որոնք Ձեր նկարագրած սեղմումների ժամանակ ինքնաբավարարումից հետո դուրս է գալիս: 

Մեդ-Պրակտիկ

24.08.2014

Հարգելի Anna, դա անհավանական է:

Մեդ-Պրակտիկ

24.08.2014

Հարգելի Anastasia, չի բացառվում, որ Ձեր մոտ կուսաթաղանթը անատոմիորեն հեռադիր տեղադրություն ունի, կամ Ձեր ամուսնու արտաքին սեռական օրգանի չափերն են փոքր, որի հետևանքով Ձեր մոտ դեֆլորացիա չի եղել: Չի բացառվում նաև, որ կուսաթաղանթն է իր անատոմիական կառուցվածքով ավելի պինդ և էլաստիկ: Այն հնարավոր կլինի վիրաբուժական ճանապարհով ենթարկել դեֆլորացիայի:

AMAR

22.08.2014

barev dzez! im mot xndir ka erku tesakov,, 1-in@ es haraberutyuneri jamanak shutem hangstanum,, 2@-rd@ shat ushem dranov zbaxvum,, ete mek or anem mi qani or mi shabat cankutyun chem unenum,, inch horhurd ktaq? naxapes shnorhakalemn

Anna A.

22.08.2014

Bjishk jan mi ban harcnem.. es tariner araj jri hast shit@ pahel em heshtocis vra. .. dashtanis verjin orn er.. tesel em miqich aryun bayc cav chrm zgacel .. hnaravor e kusataxants patrvac lini?

Ani

20.08.2014

Shnorhakalutyun bjisjk jan harcis parasxanelu hamar.Dashtan exav henc Ogostosi 13in avattvec 16in dranic mi qani or anc unecel em haraberutyun hnaravor e vor arden hxi linem isk da erb kareli e parzel petq e Septemberin test dnel?Te hashvem haraberutyunic 14or heto nor test dnem ayd jamanak miguce hxi linem?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

18.08.2014

Վախը սեռական հարաբերությունից կամ առնանդամից սեռական խանգարում է, կոչվում է կոիտոֆոբիա և կարող է անհնարի դարձնել սեռական ակտի իրականացումը: Պատճառները բազմազան են` սեռական դաստիարակության սխալները, ապատեղեկատվությունը, սեռական հարաբերության ժամանակ ամուսնու կոպիտ վերաբերմունքը, ինչպես նաև բնավորության առանձնահատկությունները: Պետք է նշել, որ խնդիրը արդյունավետորեն բուժվում է: Պարզապես անհրաժեշտ է չհետաձգել` հետագա բարդություններից խուսափելու համար:


ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեդ-Պրակտիկ

18.08.2014

Հարգելի Nver, գրագետ ու ճիշտ չի այսքան շուտ անցնել նմանօրինակ հաբերի օգտագործմանը: Ձեր խնդիրն ավելի շատ հոգեբանական է: Չի բացառվում, որ հետագայում  միայն կարողանաք սեռական հարաբերություն ունենալ այդ դեղահաբերի ընդունման պարագայում: Փորձեք խնդիրը արմատապես լուծել, դեղահաբերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ վերականգնվելու հույսեր չկան: Համենայնդեպս մի ոչնչացրեք Ձեր օրգանիզմի պաշարները:

Malvina

17.08.2014

bjishk jan xndrum em aseq.... amusins shut e hangstanum isk es voch...hnaravor e inch vor ban anel?

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ